ԱՏՊՔ

ԱՐԱՐԱՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՅԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է

Պատմական ակնարկ

Պատմական ակնարկ

ՀԽՍՀ պրոֆ. տեխնիկական կրթության պետական կոմիտեի 1970թ. հուլիս ամսին կայացած որոշման համաձայն Արտաշատ քաղաքում ստեղծվել է Արտաշատի թիվ 4 պրոֆ. տեխնիկական ուսումնարանը:
1984թ. այն վերակազմավորվել է Արտաշատի թիվ 55 ՄՏՈՒ-ի, իսկ ՀՀ կառավարության 10.10.2002թ. թիվ Ա1621-Ա որոշմամբ՝ Արտաշատի պետական քոլեջի:
2007թ. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ Քոլեջը մրցութային կարգով ընդգրկվել է Եվրոպական Միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառույթային քոլեջների ցանկում և ՀՀ կառավարության 03.03.2011թ. N 199-Ն որոշմամբ վերանվանվել է «Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի /այսուհետ Քոլեջ/:
Հիմնադրման օրվանից Քոլեջի գործունեությունն ուղղված է եղել միջին մասնագիտական և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթությամբ որակյալ մասնագետների և արհեստավորների պատրաստմանն ու աշխատաշուկայում նրանց մրցակցության բարձրացմանը, կրթական ծրագրերի համապատասխանեցմանը երկրի և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև մատչելիության և հավասարության ապահովմանը: Քոլեջն իր գործունեության ընթացքում պատրաստել է ավելի քան 1200 մասնագետներ և արհեստավորներ, ովքեր իրենց ուրույն տեղն են գտել տնտեսության պետական և մասնավոր տարբեր ոլորտներում:

ՏՆՕՐԵՆԻ
ՈՒՂԵՐՁ

Հարգելի՛ այցելու.
Ուրախ եմ ողջունել Ձեզ ՀՀ ԿԳՄՍՆ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի պաշտոնական կայքում։ Էլեկտրոնային հաղորդակցման այս հարթակը նախատեսված է օգնելու Ձեզ` մեր գործունեությունը հանրամատչելի դարձնելու ճանապարհին։
Ծանոթացեք մեր քոլեջի գործունեությանն ու ձեռքբերումներին, նպատակներին ու ծրագրերին և կիսվեք Ձեր մտահոգություններով ու սպասումներով, քանի որ մենք դիտարկելու ենք այն որպես երկխոսության կարևորագույն հարթակ։
Լիահույս եմ, որ մեր կայքը իր գործիքներով Ձեզ համար կդառնա տեղեկատվության լավագույն աղբյուր։



Ուսանողական
խորհուրդ

+

ԿԱՐԻԵՐԱՅԻ
ԿԵՆՏՐՈՆ

+

ՈՐԱԿԻ
ԿԵՆՏՐՈՆ

+

թվային
գրադարան

+

Ամբիոններ



612
Սովորող ուսանողներ
2811
Շրջանավարտներ
165
ԲՈՒՀ ընդունված շրջանավարտներ

Քոլեջի առօրյան

Հոդվածները կարող եք տեսնել անցնելով հղմամբ։



Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick
Smiling chick